Մոսկվայի պետական համալսարանը մասնաճյուղ կունենա Հայաստանում
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Օգոստոսի 14-ի նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին պետք է ներկայացնել մասնաճյուղի գործունեությունը ֆինանսավորելու առաջարկություն ներկայացրած ներդնող կազմակերպության տվյալները:
«Սահմանված կարգով և ժամկետներում պետք է առաջարկություն ներկայացնել ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի շրջանակում ֆինանսավորելու վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը: