«Լիվերպուլը»՝ մարզական լրագրողների վարկածով տարվա լավագույն թիմ
СпортՄարզական լրագրության միջազգային ասոցիացիան տարվա լավագույն թիմ է ճանաչել անգլիական «Լիվերպուլին»:
«Լիվերպուլը» ստացել է մարզական լրագրողների ձայների 30 տոկոսը: Երկրորդ տեղում 2019 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն կանանց ԱՄՆ-ի հավաքականն է՝ 18 տոկոսով: 14 տոկոսով երրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետության ռեգբիի հավաքականն է:
Հիշեցնենք, որ 2019 թվականին «Լիվերպուլը» դարձավ Չեմպիոնների լիգայի չեմպիոն, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն և Անգլիայի փոխչեմպիոն: