«Գազպրոմն» Ուկրաինայի հետ ստորագրել է հաշտության համաձայնագիր ներդրումային արբիտրաժում
Экономика«Գազպրոմը» եւ ուկրաինական կողմը ստորագրել են հաշտության համաձայնագիր ներդրումային արբիտրաժում, ինչը ճանապարհ է բացում գազի տեղափոխման երկարաժամկետ պայմանագրերի կնքման համար։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի արդարադատության նախարար Իվան Լեշչինան։
«Ուկրաինան եւ «Գազպրոմը» ստորագրում են հաշտության համաձայնագիր ներդրումային արբիտրաժում»,- գրել է նա «Ֆեյսբուքում»՝ տեղադրելով փաստաթղթի լուսանկարը, որի վրա դրված են «Գազպրոմի» ներկայացուցիչ Ելենա Բուրմիստրովայի եւ Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկայի ստորագրությունները։
Լեշչինան ավելացրել է, որ «համաձայնագրի ստորագրումը ճանապարհ է բացում գազի տեղափոխման երկարաժամկետ պայմանագրերի կնքման համար «Նավթոգազի» եւ «Գազպրոմի» միջեւ, ինչին ձգտում էր Ուկրաինան»։