Իրանի հոգեւոր առաջնորդը դատապարտել է շիական խմբավորումների օբյեկտնեին ԱՄՆ հարվածները
Международные новостиԻրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին դատապարտել է Իրաքում եւ Սիրիայում շիական «Քաթիբ Հըզբոլլահ» խմբավորման ճամբարների վրա ԱՄՆ-ի գրոհները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խամենեիի կարծիքով՝ իր գործողություններով ԱՄՆ-ը վրեժ է լուծում «Ալ Խաշդ Աշ Շաաբի»-ից՝ «Իսլամական պետության» հետ նրա պայքարի համար։
Խամենեին հավելել է, որ Իրանը պատերազմի չի ձգտում, սակայն մտադիր է պաշտպանել սեփական շահերը եւ վճռականորեն դիմակայել նրանց, ովքեր իրենց կսպառնան։
Կիրակի օրը պենտագոնի ղեկավար Ջոնաթան Հոֆմանը հայտնել էր, որ ԱՄՆ-ը մի քանի հարված է հասցրել Սիրիայում եւ Իրաքում նշված խմբավորման օբյեկտներին։ ԱՄՆ-ը «Քաթիբ Հըզբոլլահին» մեղադրում է դեկտեմբերի 27-ին Կիրկուկի մոտ իրաքյան բազայի հրթիռային ռմբակոծության մեջ, որի հետեւանքով ամերիկյան պայմանագրային զինծառայող էր սպանվել։ «Քաթիբ Հըզբոլլահը» ենթարկվում է «Ալ Խաշդ Աշ Շաաբի» շիական ստորաբաժանման ընդհանուր հրամանատարությանը։