Սուլշեր. Հնարավոր է՝ Պոգբան վիրահատության ենթարկվի
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի վնասվածք ունեցող կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
«Վնասվածքի պատճառով Պոգբան բաց կթողնի 4-5 շաբաթ: Բժիշկները խորհուրդ են տվել Պոգբային վիրահատության ենթարկվել: Կարծում եմ՝ առաջիկայում մենք որոշում կընդունենք այս հարցում»,- Daily Mail-ի հաղորդմամբ՝ ասել է նորվեգացի մասնագետը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Պոլ Պոգբան կրկին վնասվածք է ստացել և ստիպված կլինի շուրջ 1 ամիս բացակայել խաղադաշտից:
Ֆրանսիացի կիսապաշտպանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հոկտեմբերին: