Օմանը ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ է արել ավելի չսրել իրավիճակը տարածաշրջանում
Международные новостиՕմանի սուլթանությունը ամերիկյան հատուկ գործողության հետեւանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զոհվելուց հետո ԱՄՆ-ին եւ Իրանին կոչ է արել օգտագործել դիվանագիտական խողովակները տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ իրավիճակը չսրելու համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով օմանյան պաշտոնական տեղեկատվական գործակալությանը։
«Սուլթանությունը մեծ ուշադրությամբ հետեւում է լարվածության վերջին տխուր սաստկացմանը։ Օմանը կոչ է անում երկու կողմերին գերադասել երկխոսության լեզուն եւ փնտրել դիվանագիտական միջոցներ վիճելի հարցերն այնպես լուծելու համար, որպեսզի դադարեցվի հակամարտությունը տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրությունում։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին եռօրյա համազգային սուգ է հայտարարել Սոլեյմանիի սպանության առիթով՝ հայտարարելով, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին է նրա, ինչպես եւ մյուս նահատակների արյունը։