Reuters. ԱՄՆ-ն մերժել է Զարիֆին մուտքի վիզա տրամադրել ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցելու համար
Международные новостиԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, որը պատրաստվում էր հինգշաբթի մասնակցել ՄԱԿ ԱԽ նիստին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում անանուն աղբյուրին:
Ըստ 1947 թվականի ՄԱԿ համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները արտասահմանյան դիվանագետներին հիմնականում թույլ է տալիս երկիր մուտք գործել: Սակայն Վաշինգտոնը հայտարարում է, որ մերժում է վիզա տրամադրելու հայտերը՝ ելնելով «անվտանգության, ահաբեկչության եւ արտաքին քաղաքականության» նկատառումներից:
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն առայժմ չի մեկնաբանել Իրանի ԱԳՆ ղեկավարի վիզայի մասին տեղեկությունը: