Զիդան․ Յովիչն ապագան է, նա դեռ շատ գոլեր կխփի
СпортՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպումից առաջ աջակցել է թիմի 22-ամյա սերբ հարձակվող Լուկա Յովիչին։
«Յովիչն ապագան է, նա դեռ շատ գոլեր կխփի։ Հիմա Լուկան սովորում է, նա շատ է ցանկանում առաջադիմել։ Նրա հետ կապված բոլոր հարցերում պետք է լինել հանգիստ եւ համբերատար»,- Զիդանի խոսքը մեջբերում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։
Յովիչն անցած ամռանն է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվել «Ռեալ»։ Իսպանիայի առաջնությունում նա մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ։
Իսպանական Marca-ն Յովիչին ընդգրկել էր Իսպանիայի առաջնության առաջին շրջանի հիասթափությունների խորհրդանշական հավաքականում։