Սովորաբար ամանորին պահված երազանքներս իրականանում են. Գիսանե Պալյան
ИнтервьюPast.am- ի զրուզակիցը երաժիշտ , երգահան Գիսանե Պալյանն է` մարդ , ով մշտապես տարբերվում է երաժշտական ճաշակով ու հայ երգարվեստը հարստացնում է որակյալ գործերով:
-Ամանորին երազանքներ պահեցի՞ք:
- Ինչքան որ, ինձ հիշում եմ, անպայման ամեն տարի ամանորի գիշերը պահում եմ երազանք ու սովորաբար դրանք իրականանում են : Այս տարվա համար նույնպես հավատում եմ ու սպասում:
- «Ազգային երգիչ» նախագծում երաժշտական պրոդյուսերն էիք , միաժամանակ ունեք մեծ ընտանիք, ինչպե՞ս հասցրեցիք պատրաստվել ընտանեկան տոնին:
-Իսկապես զբաղվածությունն ու ծանրաբեռնված գրաֆիկը ծավալուն էր , բայց ընտանիքիս համար հասցրեցի նախապատրաստվել և շատ ուրախ նշեցինք տոնը:
- Ի դեպ նախագծի հաղթողին հավանու՞մ եք , նրան տեսնում էիք առաջին տեղում լինելուն:
- Որպես երաժշտական պրոդյուսեր եղել եմ շատ չեզոք, որովհետև մասնակիցները եղել են ինձ համար հավասար: Գնահատելով նրանց առավելությունները, ուժեղ կողմերը միշտ հանձնարարել եմ այնպիսի երգեր, կամ երաժշտական ուղղվածություն, որով նրանք լավագույնս կներկայանային հեռուստադիտողին:
- Նախագծերում ամեն անգամ նոր սերունդ ճանապարհելուց ի՞նչ ապրումներ են մնում ձեզ:
- Երկար տարիներ աշխատել եմ տարբեր նախագծերում թե որպես պրոդյուսեր , երաժիշտ և ուղղակի որպես կոմպոզիտոր ,շփվել եմ տարբեր երիտասարդ երգիչների հետ , նրանց տվել եմ երաժշտական գիտելիք , փորձ , իսկ իրենցից յուրաքանչյուրից ես էլ ինչ որ չափով սովորել եմ ,նրանք նույնպես ինձ ինչ որ բան տվել են:
- Սուրբ ծնունդին նույն ոգևորությամբ էիք պատրաստվու՞մ ինչպես ամանորին:
- Սուրբ Ծնունդը մեր ընտանիքում առանձնահատուկ խորհուրդ ունի և անպայման նշում ենք , ոչ միայն համապատասխան ուտեստներ պատրաստելով , այլև ապրում ենք աստվածաշնչյան պատվիրաններով ողջ տարվա ընթացքում:
- 2020 թ - ին ի՞նչ աշխատանքային ծրագրե՞ր ունեք, որ կհանձնեք հանդիսատեսին