Պուտինը եւ Էրդողանը հայտարարել են խաղաղ ճանապարհով Պարսից ծոցում խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին
Международные новостиՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հայտարարել են միջազգային իրավունքի հիմքով խաղաղ ճանապարհով Պարսից ծոցում խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ նախագահները կողմ են արտահայտվել Պարսից ծոցի գտում բոլոր խնդիրների լուծման համար՝ տարածաշրջանում բացառապես խաղաղ միջոցներով միջազգային իրավունքին համապատասխան: Միջազգային խնդիրներից քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը Իրաքի տարածքում Իրանի ժողովրդի, ներառյալ ԻՀՊԿ նախկին հրամանատար Սոլեյմանիի դեմ ԱՄՆ-ի անօրինական եւ շատ ռիսկային ակցիաների արդյունքում»,- ասել է Լավրովը: