Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել
СпортԻտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Հայ կիսապաշտպանն Իտալիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Տորինոյի» հետ խաղից հետո ցավեր է զգացել ազդրի շրջանում, իսկ հունվարի 8-ին բուժզննման է ենթարկվել Հռոմում:
«Ռոման» Մխիթարյանի ապաքինման ժամկետի մասին տեղեկություն չի հաղորդում:
Հիշեցնենք, որ «Ռոման» տնային խաղում 0:2 հաշվով պարտվեց «Տորինոյին»: Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին։