20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
LifestyleԻդեալական կազմվածք ունենալ երազում է յուրաքանչյուրը: Հայտնի է, որ դրա համար անհրաժեշտ են ֆիզիկական ծանրաբեռնվածություն և պլանավորված սնունդ: Բոլոր նրանց համար, ովքեր այս պահին զբաղված են նիհարելով, այս 20 մթերքները կդառնան երջանիկ գտածո: Եվ դա ամենևին էլ միֆ չէ:
Այս մթերքներն օգնում են արագացնել նյութափոխանակությունը և դուրս բերել օրգանիզմից ավելորդ հեղուկը, կարգավորում մարսողությունը: Դրանք բոլորը նպաստում են ճարպերի այրմանը:
1. Կաթնաշոռ, կեֆիր, յոգուրտ։ Կալցիոտրոլը հորմոն է, որն օգնում է բջիջներին ազատվել ավելորդ ճարպից և այն առկա է կաթնամթերքներում: Ոչ յուղոտ կաթնամթերքները գտածո են բոլոր դիետա պահողների համար: Դրանք պարունակում են շատ սպիտակուցներ, իսկ սպիտակուցային ուտելիքները պետք է կազմեն նիհարել ցանկացողների հիմնական սննդակարգը:
2. Իմբիր։ Եթերային յուղերը, որոնք պարունակվում են իմբիրում, նպաստում են ստամոքսահյութի արտադրմանը: Դա օգնում է օրգանիզմին ծախսել ավելի շատ էներգիա, այրել ճարպային բջիջները: Այն նաև լավ ազդեցություն է ունենում մաշկի վրա:
3. Կաղամբ։ Կերեք բոլոր տեսակի կաղամբները, դա շատ օգտակար է նիհարելու համար: Սպիտակ, գունավոր կաղամբ և բրոկոլի, բոլոր տեսակները լավ են: Կաղամբը պարունակում է շատ մանրաթելեր, իսկ դրանք օգնում են օրգանիզմից դուրս բերել բոլոր ավելորդ նյութերը: Այն նաև շատ քիչ կալորիաներ է պարունակում:
4. Վարունգ։ Քիչ կալորիաներ, շատ ջուր. ահա թե ինչն է կարևոր վարունգի մեջ: Այն խոնավացնում է օրգանիզմը ներսից և հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր մշտապես մարզվում են: Նիհարելու համար պետք է խմել շատ հեղուկ, օրգանիզմը հագեցնել հեղուկով, և վարունգը հիանալի լուծում է այդ խնդիրը:
5. Դարչին։ Դարչինը իջեցնում է շաքարի քանակը արյան մեջ և դա օգնում է ճարպերի կուտակմանը: Ավելացրեք դարչին ըմպելիքների մեջ` թեյ, սուրճ, նույնիսկ կեֆիր:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ