Մենք որեւէ բուժհիմնարկ չենք փակում, մենք կարգավորում ենք ծառայությունների տեսակները․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
TVՄենք որեւէ բուժհիմնարկ չենք փակում, մենք կարգավորում ենք այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ ծննդօգնության ոլորտում կատարվող բարեփոխումները միայն բնակչության շահերից են բխում։
Հիշեցնենք, որ օրերս Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչները փակել էին Գյումրի–Երեւան ճանապարհը։ Նրանք պահանջում էին չեղարկել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշումը։ Ի դեպ, ըստ տվյալների`2018 թվականին Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայությունից օգտվել է 126 ծննդկան, իսկ 2019-ին` 105:
Մանրամասները՝ տեսանյութում