Արցախում շմոլ գազից 7 քաղաքացի է թունավորվել. 5-ը երեխաներ են
ОбществоՀունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 34 տարեկան Ի. Վ.-ն և 37 տարեկան Ա. Ա.-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 8 տարեկան Ա. Ա.-ն, 10 տարեկան Ա. Ա.-ն, 13 տարեկան Ա. Ա.-ն, 3 տարեկան Ա. Ա.-ն և 10 տարեկան Ս. Մ.-ն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք շմոլ գազից թունավորվել են նույն օրը ժամը 18:00-ից մինչև 19:30-նն ընկած ժամանակահատվածում իրենց տան հյուրասենյակում, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: