Բեռլինի Ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը
КультураՀունվարի 12-ին Բեռլինի Ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նվագախմբի մենակատարն էր աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը:
Գերմանացի հանդիսատեսը հիացած էր հայ երաժիշտների կատարողական բարձր արվեստով, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի՝ 1959թ. սիմֆոնիայի ներկայացմամբ: Այն եվրոպացի հանդիսատեսի համար անհայտ էր, սակայն իր խորությամբ յուրովի ընկալվեց վերջինիս կողմից՝ արժանանալով բարձր գնահատանքի:
Հերթական անգամ հայ երաժիշտները կարողացան բեռլինյան հայտնի համերգասրահում իրենց վարպետության միջոցով լավագույնս ներկայացնել դասական մշակույթի նկատմամբ հայ ժողովրդի սերն ու նվիրվածությունը:
Նշենք, որ Մյունխենում, Շտուտգարտում և Բեռլինում կայացած համերգներն իրականացվել էին նվագախմբի 2020թ. Եվրոտուրի շրջանակներում: