Կառավարության նիստի օրակարգում 23 հարց է, որից 19-ը՝ չզեկուցվող (ուղիղ)
TVՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին, անցկացնում է այս տարվա երկրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Գագիկ Մակարյանին Հանրային խորհրդի անդամ նշանակելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
- Նախաքննություն, հետաքննություն, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական գործունեություն, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների կողմից հսկողական գործունեություն իրականացնող, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման տրամադրման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2019 թվականի նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,
- Տավուշի մարզի Այրումի համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից առանց մրցույթի հողամասեր վարձակալության տրամադրելուն համաձայնություն տալու մասին,
- Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,
- Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող Գրիգոր Զաքյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,
- «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին եւ այլ հարցեր: