Որ եղանակն այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին կսկսենք ՀՀ-ում ձիթապտուղ աճեցնել. Փաշինյան (տեսանյութ)
TVԿառավարության այսօրվա նիստում քննարկվում էր ՀՀ-ում ձիթապտղի արտադրությամբ զբաղվող մի ընկերության մաքսային արտոնություններ տրամադրելու հարցը: Այն ներկայացնում էր էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ով նշեց, որ ընկերությունը գործում է Կոտայքի մարզում և նպատակն արտահանման ծավալն իրենց գործունեությունում 40 տոկոսի հասցնելն է:
Կառավարության անդամները հետաքրքրվեցին՝ դա Հայաստանո՞ւմ արտադրվող ձիթապտուղ է:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ՀՀ-ն դեռ դրան չի հասել, որ ձիթապտուղ աճեցնի, ապա նշեց.
«Չնայած որ եղանակն այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին կսկսենք ՀՀ-ում ձիթապտուղ աճեցնել»: