Սուլշեր. Կարող ենք հաղթել «Լիվերպուլին»
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է Պրեմյեր լիգայի 23-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղից իր սպասելիքների մասին:
«Այս խաղում պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը: Հասկանում ենք, որ խաղալու ենք Պրեմյեր լիգայի ուժեղագույն թիմի դեմ:
Մենք 2 անգամ «Օլդ Տրաֆորդում» ոչ ոքի ենք խաղացել «Լիվերպուլի» հետ, սակայն մոտ ենք եղել հաղթանակին: Վստահ եմ, որ այս խաղում կարող ենք հաղթանակի հասնել»,- Սուլշերի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին Երևանի ժամանակով 20:30-ին: