Մերձավոր Արեւելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետեւանքն է․ Զարիֆ
Международные новостиԻրանի ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետեւանքն է, հայտնում է Mehr-ը։
Times Now-ին տված հարցազրույցում Զարիֆը նշել է, որ իր «կոպիտ» վերաբերմունքի պատճառով ԱՄՆ-ը չի փորձել պարզել սեփական սադրանքի մանրամասները եւ բարդությունները։
Նա հայտարարել է, թե ԱՄՆ-ը պետք է գիտակցի, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ամբողջ աշխարհում, ներառյալ հնդկական 430 քաղաքներում, բողոքի ցույցեր են անցկացվել։
Միաժամանակ, նրա խոսքերով, ԻՊ-ի նման ահաբեկչական կազմակերպություններում Սոլեյմանիի սպանությունը տոնել են։
Իրանի արտգործնախարարը հավելել է, թե սպասում է, որ Հնդկաստանը դրական դեր կխաղա տարածաշրջանում։