13 տարի առաջ այս օրը Թուրքիայում սպանվել է Հրանտ Դինքը
Международные новостиԱյսօր՝ հունվարի 19-ին, լրանում է նշանավոր պոլսահայ լրագրող, հասարակական գործիչ, լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոս» -ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցը:
Հրանտ Դինքը Թուրքիայի երևելի մտավորականերից մեկն էր, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:
Հիշեցնենք, որ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոս» խմբագրատան առաջ, հետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր », ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը:
Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց. Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր: