Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ինձ մի դարձրեք հանցագործ, դեպքն ամբողջությամբ բացահայտեք. ծեծված փոխգնդապետի հայրը դիմում է իրավապահ մարմիններին

Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում: Այս մասին NEWS.am- ի խմբագրություն ուղարկած նամակում գրել է  նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին  Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը` Սամվել Մխիթարյանը:

«Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում:

Նախ պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինձ խոստացել էր, որ կբացահայտվեն   դեպքին մասնակից բոլոր անձինք եւ կենթարկվեն քրեական ամենախիստ պատասխանատվության, սակայն դա մինչեւ օրս տեղի չի ունենում:

Քրեական գործի սկզբնական փուլում ձերբակալել եւ կալանավորել են նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին եւ նրա եղբորը` Զավեն Գրիգորյանին, սակայն մինչեւ օրս այլ մասնակիցների չեն պարզել: Ես չեմ հասկանում Վայոց Ձորի մարզի ոստիկանները կամ ընդհանրապես ուժային կառույցներն այնքան անճար են, որ փոքր քաղաքում չեն կարում պարզել ու հայտնաբերել  այն անձանց, ովքեր մասնակից են եղել դաժան ծեծին, թե չեն ստացել վարչապետի` ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հրահանգը, դրա համար չեն աշխատում:

Ես ուղղակի համոզված եմ, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն է հովանավորը եւ նրա խնդրանքով  է, որ դեպքն ու նրա մասնակիցները ամբողջությամբ չեն բացահայտվում:

Եթե այս դեպքը տեղի ունեցած լիներ որեւէ պաշտոնատար անձի  որդու հետ, որ այս դեպքը տեղի ունեցած լիներ դատախազների, վարչապետի կամ ոստիկանապետի որդու հետ, նույն կերպ էր քննություն կատարվելու, նույն կերպ էին գործից մարզպետն ու լնգու-լավազները մաքրվելու, թե դրանք վաղուց փռված էին լինելու ասֆալտին: Իհարկե ոչ, եւ սա բոլորին է պարզ, ուղղակի այս գործով չեն ցանկանում բացահայտել, չունեն բացահայտելու կոնկրետ հրահանգ եւ դրա համար էլ այս վիճակն է:

Քննիչները փորձում են ինձ համոզել, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքին ականատես չի եղել, որ գործով տուժողները, ովքեր նաեւ ականատես են եղել կատարվածին, նրանց էլ են ծեծի ենթարկել, նրանք էլ ստացել են մարմնական վնասվածքներ, ստում են, թե տեսել են մարզպետին դեպքի վայրում:

Բայց ես հո հասկանում եմ, որ այս ամենը մեկ նպատակ ունի` գործից մաքրել Տրդատ Սարգսյանին,  եւ անել այնպես, որ նա իբր դեպքին ականատես չի եղել: Ուղղակի համոզված եմ, որ եթե Տրդատ Սարգսյանը դեպքին ներկա չլիներ, նա երբեք իր կամքով հրաժարական չէր տա եւ հրաժարական է տվել, որ իր անունը հնարավորինս քիչ շոշափվի:

Սակայն Նիկոլ Փաշինյանը, Տրդատ Սարգսյանի հրամանը ստորագրելուց  Վայոց Ձորի մարզպետ նշանակեց Արարատ Գրիգորյանին, մի անձի, ով Տրդատ Սարգսյանի մտերիմն է, եղել է նրա եւ քրեական գործով մեղադրյալներ Հարություն եւ Զավեն Գրիգորյանների փաստաբանը:  Արարատ Գրիգորյանն այն անձն է, ով փորձում է ամեն ինչ ներկայացնել այնպես, թե իբր որդիս վայր է ընկել եւ ստացել վնասվածքներ, որ նրան չեն ծեծել, որ Տրդատ Սարգսյանը որեւէ առնչություն չունի գործին եւ այլն:

Այսինքն Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել Տրդատ Սարգսյանի մարդը, նրա մտերիմը եւ  հետեւաբար կարելի է ասել, որ մարզպետ է մնացել Տրդատ Սարգսյանը, քանի որ նրանք մի մարդ են եւ նման կերպ մանեւրելով, փորձում են բոլորիս խաբել, գցել թյուրիմացության մեջ:

Ես համոզված եմ, որ Արարատ Գրիգորյանը անելու է ամեն ինչ, որ խանգարի գործի օբյեկտիվ բացահայտմանը, մեղավորներին հայտնաբերելուն, ինչպես նաեւ օգնելու է, որ հերքվի գործին Տրդատ Սարգսյանի եւ Զավեն Գրիգորյանի մասնակցության հանգամանքը:

Բայց մենք ունենք ՀՀ ՊՆ 4 աշխատակցի, 3 սպայի ուղղակի ցուցմունք, ովքեր նաեւ Տրդատ Սարգսյանին առերես  պնդել են,  որ նա եղել է Հարություն Գրիգորյանի կանչով դեպքի վայր եկած 7-8 անձանց մեջ, նրա ներկայությամբ են ծեծել տղայիս եւ մյուսներին, ավելին դեպքի վայրում նաեւ զրուցել են Տրդատ Սարգսյանի հետ:

Այս վկաների, այս տուժողների ցուցմունքները քննիներն անտեսում են, փաստացի ստանձնելով նախկին մարզպետի պաշտպանի դերը եւ մեջբերելով ինչ-որ տեսախցիկների  ձայանգրություններ միտումնավոր փչացնում եւ թուլացնում են վկաների ցուցմունքները:

Այնինչ տեսախցիկի արձանագրածից երեւում է, որ Տրդատ Սարգսյանը մինչեւ դեպքը մտնում է շենքի շքամուտքից ներս, որից հետո բակի լույսներն անջատվում են, եւ մթության պատճառով չի երեւում՝ ովքեր են շենքից ելումուտ անողները, առավել եւս չի երեւում, որ Տրդատ Սարգսյանը մինչեւ դեպքը դուրս չի եկել շենքից: Փաստորեն ստացվում է, որ մթության մեջ արված տեսագրությունը ավելի արժանահավատ է, քան 4 անձի, ՀՀ 4 ՊՆ սպայի ցուցմունքը, ովքեր նույնիսկ առերես հարցաքննության ժամանակ պնդել են, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքիւ վայրում եւ չի կանխել  կատարվածը:

Ավելին,  հիմա էլ խոսակցություններ կան, թե իբր Զավեն Գրիգորյանը նույնպես դեպքի վայրում չի եղել, եկել է ուշացումով եւ եղբոր հետ տղայիս չեն հարվածել:

Այսինքն ստացվում է, որ ականատես վկաներին, տուժողներին վարկաբեկում են, թուլացնում են քրեական գործով նրանց ցուցմունքները, որ հասնեն իրենց նպատակին, օգնեն իմքայլական մարզպետին ու նրանց հետիններին:

Ամեն դեպքում ես թույլ չեմտա, որ որևէ մեկն ազատվի պատժից ու պատասխանատվությունից։ Ինձ, իմ որդու և իմ ընտանիքի հետ կատարվածը ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ ինչ պատասխան տամ Արայիս դեռահաս երեխաներին ու կնոջը։ Արան իր և մեր ընտանիքի միակ խնամակալն ու կերակրողն էր, նրա այս վիճակը բերել է ծայրահեղ ծանր վիճակի նաև ընտանեկան հարցերում։ Ես չորս ամիս է հիվանդանոցի բակից տուն չեմ գնում՝ հույսով, որ հնարավոր է որդիս կյանքի որևէ նշույլ ցույց տա, ու հիմա ինձ ասում են, թե այս կամ այն վկա կա, որ իրենց ուզածով չի ասել։ Լավ, ՊՆ-ն ու պետական պաշտոնյաները թասիբ ու նամուս չունեն, որ ամեն ինչ անեն և բացահայտեն ՊՆ փոխգնդապետին առանց պատճառի, խուլիգանավարի ծեծի ենթարկելու դեպքն ու մեղավորներին։ Ես դիմում եմ պատասխանատու բոլոր պետական պաշտոնյաներին, ՀՀ գլխավոր դատախազին, քննիչներին, վարչապետին, պաշտպանության նախարարին՝ ինձ մի դարձրեք հանցագործ, արեք ամեն ինչ, որ դեպքն ամբողջությամբ բացահայտվի, որ բոլոր մեղավոր անձինք պատասխանատվության կանչվեն, որ չփորձեն Զավեն Գրիգորյանին կամ մյուսներին հանեն այս գործից և արդարացնեն, քանի որ ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է»,- գրել է նա նամակում:

NEWS.am-ի հետ զրույցում փոխգնդապետի եղբայրը Կարեն Մխիթարյանն էլ ասաց, որ եղբոր վիճակում որեւէ փոփոխություն դեռ չկա, աչքերը բացել է, հայացքը կա, սակայն  ոչ մեկին չի ճանաչում:

«Հայրս ու մայրս եղբորս հետ են Ամանորը դիմավորել հիվանդանոցում, հաջորդ օրն էլ ես եմ գնացել»,- նշեց նա:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւե է միջադեպին` չկանխելով այն: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։

Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Ինձ մի դարձրեք հանցագործ, դեպքն ամբողջությամբ բացահայտեք. ծեծված փոխգնդապետի հայրը դիմում է իրավապահ մարմիններին

Ես ուղղակի համոզված եմ, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն է հովանավորը…

Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում: Այս մասին NEWS.am- ի խմբագրություն ուղարկած նամակում գրել է  նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին  Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը` Սամվել Մխիթարյանը:

«Դեպքից անցել է 4 ամիս, սակայն քրեական գործը տեղից չի շարժվում, հանցագործությունը կատարած անձինք դիտավորյալ չեն պարզվում ու չեն բացահայտվում:

Նախ պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինձ խոստացել էր, որ կբացահայտվեն   դեպքին մասնակից բոլոր անձինք եւ կենթարկվեն քրեական ամենախիստ պատասխանատվության, սակայն դա մինչեւ օրս տեղի չի ունենում:

Քրեական գործի սկզբնական փուլում ձերբակալել եւ կալանավորել են նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին եւ նրա եղբորը` Զավեն Գրիգորյանին, սակայն մինչեւ օրս այլ մասնակիցների չեն պարզել: Ես չեմ հասկանում Վայոց Ձորի մարզի ոստիկանները կամ ընդհանրապես ուժային կառույցներն այնքան անճար են, որ փոքր քաղաքում չեն կարում պարզել ու հայտնաբերել  այն անձանց, ովքեր մասնակից են եղել , դաժան ծեծին, թե չեն ստացել վարչապետի` ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հրահանգը, դրա համար չեն աշխատում:

Ես ուղղակի համոզված եմ, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն է հովանավորը եւ նրա խնդրանքով  է, որ դեպքն ու նրա մասնակիցները ամբողջությամբ չեն բացահայտվում:

Եթե այս դեպքը տեղի ունեցած լիներ որեւէ պաշտոնատար անձի  որդու հետ, որ այս դեպքը տեղի ունեցած լիներ դատախազների, վարչապետի կամ ոստիկանապետի որդու հետ, նույն կերպ էր քննություն կատարվելու, նույն կերպ էին գործից մարզպետն ու լնգու-լավազները մաքրվելու, թե դրանք վաղուց փռված էին լինելու ասֆալտին:Իհարկե ոչ, եւ սա բոլորին է պարզ, ուղղակի այս գործով չեն ցանկանում բացահայտել, չունեն բացահայտելու կոնկրետ հրահանգ եւ դրա համար էլ այս վիճակն է:

Քննիչները փորձում են ինձ համոզել, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքին ականատես չի եղել, որ գործով տուժողները, ովքեր նաեւ ականատես են եղել կատարվածին, նրանց էլ են ծեծի ենթարկել, նրանք էլ ստացել են մարմնական վնասվածքներ, ստում են, թե տեսել են մարզպետին դեպքի վայրում:

Բայց ես հո հասկանում եմ, որ այս ամենը մեկ նպատակ ունի` գործից մաքրել Տրդատ Սարգսյանին,  եւ անել այնպես, որ նա իբր դեպքին ականատես չի եղել: Ուղղակի համոզված եմ, որ եթե Տրդատ Սարգսյանը դեպքին ներկա չլիներ, նա երբեք իր կամքով հրաժարական չէր տա եւ հրաժարական է տվել, որ իր անունը հնարավորինս քիչ շոշափվի:

Սակայն Նիկոլ Փաշինյանը, Տրդատ Սարգսյանի հրամանը ստորագրելուց  Վայոց Ձորի մարզպետ նշանակեց Արարատ Գրիգորյանին, մի անձի, ով Տրդատ Սարգսյանի մտերիմն է, եղել է նրա եւ քրեական գործով մեղադրյալներ Հարություն եւ Զավեն Գրիգորյանների փաստաբանը:  Արարատ Գրիգորյանն այն անձն է, ով փորձում է ամեն ինչ ներկայացնել այնպես, թե իբր որդիս վայր է ընկել եւ ստացել վնասվածքներ, որ նրան չեն ծեծել, որ Տրդատ Սարգսյանը որեւէ առնչություն չունի գործին եւ այլն:

Այսինքն Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել Տրդատ Սարգսյանի մարդը, նրա մտերիմը եւ  հետեւաբար կարելի է ասել, որ մարզպետ է մնացել Տրդատ Սարգսյանը, քանի որ նրանք մի մարդ են եւ նման կերպ մանեւրելով, փորձում են բոլորիս խաբել, գցել թյուրիմացության մեջ:

Ես համոզված եմ, որ Արարատ Գրիգորյանը անելու է ամեն ինչ, որ խանգարի գործի օբյեկտիվ բացահայտմանը, մեղավորներին հայտնաբերելուն, ինչպես նաեւ օգնելու է, որ հերքվի գործին Տրդատ Սարգսյանի եւ Զավեն Գրիգորյանի մասնակցության հանգամանքը:

Բայց մենք ունենք ՀՀ ՊՆ 4 աշխատակցի, 3 սպայի ուղղակի ցուցմունք, ովքեր նաեւ Տրդատ Սարգսյանին առերես  պնդել են,  որ նա եղել է Հարություն Գրիգորյանի կանչով դեպքիւ վայր եկած 7-8 անձանց մեջ, նրա ներկայությամբ են ծեծել տղայիս եւ մյուսներին, ավելին դեպքի վայրում նաեւ զրուցել են Տրդատ Սարգսյնաի հետ:

Այս վկաների, այս տուժողների ցուցմունքները քննիներն անտեսում են, փաստացի ստանձնելով նմախկին մարզպետի պաշտպանի դերը եւ մեջբերելով ինչ որ տեսախցիկների  ձայանգրություններ միտումնավոր փչացնում եւ թուլացնում են վկաների ցուցմունքները:

Այնինչ տեսախցիկի արձանագրածից երեւում է, որ Տրդատ Սարգսյանը մինչեւ դեպքը մտնում է շենքի շքամուտքից ներս,ո րից հետո բակի լույսներն անջատվում են, եւ մթության պատճառով չի երեւում ովքեր են շենքից ելումու անողները, առավել եւս չի երեւում, որ Տրդատ Սարգսյանը մինչեւ դեպքը դուրս չի եկել շենքից: Փաստորեն ստացվում է, որ մթության մեջ արված տեսագրությունը ավելի արժանահավատ է, քան 4 անձի, ՀՀ 4 ՊՆ սպայի ցուցմունքը, ովքեր նույնիսկ առերես հարցաքննության ժամանակ պնդել են,ո ր Տրդատ Սարգսյանը եղել է դեպքիւ վայրում եւ չի կանխել  կատարվածը:

Ավելին,  հիմա էլ խոսակցություններ կան, թե իբր Զավեն Գրիգորյանը նույնպես դեպքի վայրում չի եղել, եկել է ուշացումով եւ եղբոր հետ տղայիս չեն հարվածել:

Այսինքն ստացվում է, որ ականատես վկաներին, տուժողներին վարկաբեկում են, թուլացնում են քրեական գործով նրանց ցուցմունքները, որ հասնեն իրենց նպատակին, օգնեն իմքայլական մազրպետին ու նրանց հետիններին:

Ամեն դեպքում ես թույլ չեմտա, որ որևէ մեկն ազատվի պատժից ու պատասխանատվությունից։ Ինձ, իմ որդու և իմ ընտանիքի հետ կատարվածը ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ ինչ պատասխան տամ Արայիս դեռահաս երեխաներին ու կնոջը։ Արան իր և մեր ընտանիքի միակ խնամակալն ու կերակրողն էր, նրա այս վիճակը բերել է ծայրահեղ ծանր վիճակի նաև ընտանեկան հարցերում։ Ես չորս ամիս է հիվանդանոցի բակից տուն չեմ գնում՝ հույսով, որ հնարավոր է որդիս կյանքի որևէ նշույլ ցույց տա, ու հիմա ինձ ասում են, թե այս կամ այն վկա կա, որ իրենց ուզածով չի ասել։ Լավ, ՊՆ-ն ու պետական պաշտոնյաները թասիբ ու նամուս չունեն, որ ամեն ինչ անեն և բացահայտեն ՊՆ փոխգնդապետին առանց պատճառի, խուլիգանավարի ծեծի ենթարկելու դեպքն ու մեղավորներին։ Ես դիմում եմ պատասխանատու բոլոր պետական պաշտոնյաներին, ՀՀ գլխավոր դատախազին, քննիչներին, վարչապետին, պաշտպանության նախարարին՝ ինձ մի դարձրեք հանցագործ, արեք ամեն ինչ, որ դեպքն ամբողջությամբ բացահայտվի, որ բոլոր մեղավոր անձինք պատասխանատվության կանչվեն, որ չփորձեն Զավեն Գրիգորյանին կամ մյուսներին հանեն այս գործից և արդարացնեն, քանի որ ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է»,- գրել է նա նամակում:

NEWS.am-ի հետ զրույցում փոխգնդապետի եղբայրը Կարեն Մխիթարյանն էլ ասաց, որ եղբոր վիճակում որեւէ փոփոխություն դեռ չկա, աչքերը բացել է, հայացքը կա, սակայն  ոչ մեկին չի ճանաչում:

«Հայրս ու մայրս եղբորս հետ են Ամանորը դիմավորել հիվանդանոցում, հաջորդ օրն էլ ես եմ գնացել»,- նշեց նա:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւե է միջադեպին` չկանխելով այն: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։

Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников