Իրանը կարող է դուրս գալ ՄԶՉՊ-ից. Զարիֆ
Международные новостиԻրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (ՄԶՉՊ), եթե ԵՄ-ը Իրանի միջուկային ծրագրի հարցը դնի ՄԱԿ Անվտանգության խորհրդում։ Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով եվրաեռյակի (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) որոշումը՝ գործարկել վեճերի լուծման մեխանիզմ միջուկային համաձայնագրի շրջանակում, տեղեկացնում է Mehr-ը։
«Եթե եվրոպացիները եւս մեկ քայլ անեն, Իրանը կդիտարկի ՄԶՉՊ-ից դուրս գալու հարցը Իրանի նախագահի 2019 թվականի մայիսի նամակի համաձայն»,- ասել է Զարիֆը։ «Թեհրանը կատարել է միջուկային համաձայնագրի կրճատման հինգերորդ եւ վերջին քայլը եւ չի պատրաստվում կատարել իր պարտավորությունների կրճատման էլի մեկ քայլ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Իրանը կվերականգնի նաեւ իր պարտավորությունների դադարեցումը ԳՀՀԾ-ի գծով, եթե եվրոպացիները վերադառնան իրենց պարտավորություններին։ «Բայց եթե եվրոպացիները շարունակեն քաղաքական խաղեր խաղալ, մենք շատ տարբերակներ ունենք»,- ընդգծել է նա։ «Իրանը մշակում է նոր եւ ավելի արդյունավետ քայլ, որը կնախաձեռնվի, եթե եվրոպացիները չկատարեն համաձայնագրի իրենց պարտավորությունները»,- ընդգծել է նա։