Եվրոպական ներդրումային բանկը կշարունակի խիստ սահմանափակել Թուրքիայի վարկերը
Международные новостиԵվրոպական ներդրումային բանկը կշարունակի խիստ սահմանափակել Թուրքիայի վարկերը՝ կապված Կիպրոսի ջրերում Անկարայի գործողությունների առնչությամբ ԵՄ դժգոհության հետ:
Բանկի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ կշարունակի գործել «ԵՄ եւ Եվրահանձնաժողովի ընդունված մոտեցումներին համապատասխան»: «Եթե ԵՄ մակարդակով ուղղության փոփոխություն տեղի չունենա, ապա մենք, հավանաբար, կպահպանենք Թուրքիայում վարկավորման հանդեպ ընտրական մոտեցումը, որն ունենք վերջին մի քանի տարում եւ կունենանք տեսանելի ապագայում»,- ասել է նա: