Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան 30 մետր սահել է ձորը. 5 վիրավորներից 4-ը կանայք ու աղջիկներ են
Событие дняՀայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 22-ին, ժամը 17:36-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան գոտու մոտակայքում, ավտոմեքենան ձորն է ընկել. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Մ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մ սահել ձորը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները վարորդին եւ ուղեւորներ Անուշ Ա.-ին (ծնված 1964 թ.), Աստղիկ Պ.-ին (ծնված 1999 թ.), Արփինե Շ.-ին (ծնված 1979 թ.) եւ Մերի Շ.-ին (ծնված 2003 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: