440 կգ կշռող պակիստանցի Հալկը իր համար հարսնացու է փնտրում և իր ապագա հարսնացուի համար սահմանել է մի քանի չափանիշներ (Photo)
Lifestyle27-ամյա պակիստանցի Արբաբ Հիզար Հայատը լսելով իր ծնողների խորհուրդը որոշել է ամուսնանալ, որպեսզի երեխաներ ունենա։ Սպորտսմենն արդեն մերժել է ավելի քան 300 թեկնածուների, որոնք չեն համապատասխանել նրա պահանջներին։ Ի՞նչ է նա փնտրում։
Առաջին կետը կուրախացնի բոլոր գեր կանանց. ընտրյալը պետք է կշռի 100 կգ-ից ավել, քանի որ փխրուն կնոջը հերոսը կարող է ճզմել։
Բացի այդ նա պետք է ունենա 193 սմ-ից բարձր հասակ։ Արբաբի հասակը 198 սմ է։
Եվ բնականաբար կինը պետք է շատ լավ պատրաստի, քանի որ «Հալկը» շատ է ուտում. օրեկան նա սպառում է 10 հազար կալորիա։ Օրինակ միայն նախաճաշին նա ուտում է 36 ձու, իսկ ճաշին՝ 3 կգ միս, մի քանի ափսե բրինձ և 5լ կաթ։