Գերմանիայում բնակվող արտասահմանցիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Международные новостиԱրտասահմանցիների գրանցման կենտրոնական ռեեստրի տվյալներով՝ Գերմանիայում բնակվող արտասահմանցիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի, հաղորդում է DW-ը:
2019-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ երկրում բնակվել է 11,14 մլն մարդ, որոնք գերմանական անձնագիր չեն ունեցել: Տվյալ ցուցանիշը 2 տոկոսով ավելին է, քան 2018-ի վերջին եւ ավելի քան 2 անգամ ավելին, քան 1990 թվականին: Այդ ժամանակ միավորված Գերմանիայում գրանցվել է 5,34 մլն արտասահմանցի:
Նշվում է, որ Գերմանիայում մշտական բնակության հաստատած արտասահմանցիների թվի մեծացումը կապված է փախստականների հոսքի հետ: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012-2019 թթ. Գերմանիա է մեկնել 2 մլն անձ, որոնք ապաստան են փնտրել: 2018-ի վերջին Գերմանիայում ապրել է 5 մլն մարդ ԵՄ երկրներից եւ 1,5 մլն թուրք:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի բնակչությունը ռեկորդային մակարդակի է հասել՝ կազմելով 83,2 մլն: Der Spiegel-ի հաղորդմամբ՝ եթե չլիներ արտասահմանցիների հոսքը, երկրի բնակչությունը կնվազեր՝ սկսած 1972 թվականից: