«Բարսելոնայի» հարձակվողը կդառնա Մխիթարյանի խաղընկերը. Թիմերը համաձայնության են եկել
СпортԿատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Կառլես Պերեսն առաջիկա ժամերի ընթացքում պայմանագիր կկնքի իտալական «Ռոմայի» հետ, տեղեկացնում է Gianlucadimarzio.com-ը:
21-ամյա Պերեսը «Ռոմա» կտեղափոխվի վարձավճարով, իսկ իտալական ակումբը հնարավորություն կունենա 13 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել իսպանացի հարձակվողի տրանսֆերային իրավունքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը տեղեկացրել է Պերեսին, որ «Բարսելոնայում» մնալու դեպքում նա բավարար խաղաժամանակ չի ստանալու, և խորհուրդ է տվել Պերեսին այլ ակումբ գտնել իր համար:
Ընթացիկ մրցաշրջանում Կառլես Պերեսը կատալոնական ակումբի հիմնական թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: