Թուրքիայի արեւելքում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 31-ի
Международные новостиԹուրքիայի արեւելքում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 31-ի: Այդ մասին ասվում է Թուրքիայի կառավորության կից Արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու եւ կանխելու վարչության (AFAD) հաղորդագրության մեջ:
Անադոլուի հաղորդմամբ՝ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 45 մարդու, որոնք ողջ էին:
Համաձայն վարչության տեղեկատվության՝ բուժօգնության համար դիմել է ընդհանուր առմամբ 1547 մարդ:
Ավերվել է 76 շենք, 643 շինություն լուրջ վնաս է ստացել: 425 շինություն ստացել է թեթեւ եւ միջին ծանրության վնաս:
Երկրաշարժից հետո գրանցվել է 599 հետցնցում:
Թուրքիայի արեւելքում հունվարի 24-ին՝ տեղական ժամանակով 20:55-ին գրանցվել է 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Էլյազիգ նահանգի Սիբրիջե քաղաքում: Թուրքիայի կառավորության կից Արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելու եւ կանխելու վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժից հետո գրանցվել 4.0 եւ բարձր մագնիտուդ ուժգնությամբ է 228 հետցնցում: