Շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ․ Փաշինյան
ЭкономикаՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ 2020 թվականը տնտեսության առումով ավելի լավ տարի կլինի, քան 2019 թվականը: ՀՀ վարչապետն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում:
«Այսօր առավոտից աշխատում եմ մի քանի տնտեսական թեմաների վրա: Եվ ուզում եմ ասել, որ շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ և շատ լավ նախադրյալներ ունենք, որ 2020 թվականը տնտեսական առումով լինի ավելի լավ տարի, քան 2019 թվականն է եղել: Եվ համոզված եմ, որ կոռումպացվածներին չի հաջողվի խառնակչություններով կոտրել մեր տնտեսական հեղափոխության թափը, որովհետև հայ ժողովուրդը և կառավարությունը միասնական են և միասնաբար գործելու են իրավական, օրինական ճանապարհով»,- ասաց վարչապետը: