4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում
Международные новости4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Ստեփանծմինդայից (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) 36 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով գիշերվա ժամը 1-ին:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Հյուսիսային Օսիայի հետ Վրաստանի սահմանին 10 կիլոմետր խորության վրա:
Տուժածների ու ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվել, հաղորդել Է Sputnik-ը: