Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով
Международные новостиՉինաստանի տասը քաղաքացիներ, ովքեր տուրիստական այցով գտնվում են Թուրքիայում եւ Թուրքիայի երկու քաղաքացի հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածանքով։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին։
Կորոնավիրուսի առկայության կասկածանքով հոսպիտալացված չինացի տուրիստները եղել է Կապադովկիայում։ DHA-ն էլ հաղորդում է, որ հիվանդության ախտանշանները հայտնվել է մի տուրիստի մոտ, իսկ մնացածները, որպես նրա հետ շփվածներ, կարանտինի տակ են մտցվել ու հոսպիտալացվել՝ կանխարգելիչ նպատակներից ելնելով։
Նշենք, որ Չինաստանում արդեն 106 մարդ է մահացել կորոնավիրուսից, իսկ վիրուսով հիվանդացածների թիվը կազմել է 4515 մարդ։