Իտալական քաղաքում առաջին անգամ տները կվաճառվեն 1 եվրոյով
Международные новостиՎերջին շրջանում որոշ երկրներում, հատկապես, Իտալիայում, ի հայտ է եկել գյուղերում տները բավականին մատճելի գներով վաճառելու միտում: Տարանտոն առաջին քաղաքն է, որն այդպիսի առաջարկով է ներկայացել, պատմում է CNN-ը:
Ապուլիա շրջանում այդ նավահանգստային քաղաքի ժառանգությունը վերջին շրջանում կտրուկ կրճատվել է, եւ քաղաքի իշխանությունները փորձում են գտնել հաջողության ուղին:
Քաղաքի ժառանգության հարցերով խորհրդական Ֆրանչեսկա Վիջիանոն հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ այժմ քաղաքը կսկսի առաջարկել տներ անգամ պատմական կենտրոնում բավականին գայթակղիչ գրով՝ 1 եվրոյով:
Սակայն ինչպես եւ նախորդ դեպքերում՝ կա մեկ պայման, որը շատերին կարող է ստիպել մտափոխվել. տներն անհրաժեշտ է վերանորոգել, ինչի համար կպահանջվեն հսկայական միջոցներ:
Այդկերպ քաղաքի իշխանությունները ցանկանում են իրագործել երկու նպատակ՝ վերականգնել իր պատմական շենքերն ու մեծացնել ազգաբնակչությունը: