Ինչո՞ւ, չնայած նախազգուշացումներին, ի վերջո նկարահանվեց «Սուսերով պարը»
Международные новостиfilmpro.ru-ն «Յուսուպ Ռազիկովը պատմել է, թե ինչու, չնայած նախազգուշացումներին, ինքն ի վերջո նկարահանել է «Սուսերով պարը» կինոնկարը» վերնագրով հոդվածում գրում է, որ ըստ ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը շատ փակ ֆիգուր է, և դա հետաքրքրել է իրեն: Ռեժիսորին հետաքրքրել է նաև այն, որ, ըստ կոմպոզիտորի խոսքերի, իր երաժշտությունը արտահայտում է այն, ինչն ինքը վերապրել է, և ցանկություն է առաջացել իմանալ, թե ինչ է նա վերապրել, որ 8 ժամվա ընթացքում գրել է այնպիսի ստեղծագործություն, ինչպես « Սուսերով պարը»: Կոմպոզիտորի կերպարը առավել վառ արտահայտելու և դրամատիզմ առաջացնելու համար Ռազիկովը մասնակիորեն մտացածին բաներ է մտցրել: Ընդհանուր առմամբ, կինոնկարը չի հանդիսանում կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործության ուղղակի պատմություն:
Կինոնկարը պատմություն է մարդու մասին, որին կաշկանդել են իրադարձությունները, պատմություն է մշակույթի և իշխանության հակամարտության մասին, պատմություն արմատների և հայրենի հողի հետ մարդու կապվածության մասին:
Դժվար է պատկերացնել, բայց Յուսուպ Ռազիկովը կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող « Սուսերով պարը» կինոնկարը նկարահանել է 14 օրում, որոնցից 9-ը՝ Յարոսլավում, իսկ 5-ը՝ Հայաստանում:
Արդյունքում ստեղծվել է կինոնկար, որը քննադատների մեծ մասը համարում է դիտվող:
Ըստ ռեժիսորի, իրեն զգուշացրել էին, որ ինքն իր ֆիլմով կարող է Խաչատրյանին էլ ավելի հեռացնել մարդկանցից, քանի որ կինոնկարը բարդացնելու արդյունքում որոշ բաներ անհասկանալի կմնան կինոդիտողին, իսկ կինոնկարի հիմնական նպատակն է եղել Խաչատրյանին հասկանալի դարձնել երիտասարդությանը: Ներկայումս «Սուսերով պարը» կինոնկարը Հայաստանից բացի արդեն իսկ ցուցադրվել է Ֆրանսիայում, Լեհաստանում, Հարավային Կորեայում և Չինաստանում, և ամեն տեղ, քանի որ լավ են ճանաչում Արամ Խաչատրյանին, կինոնկարը լավ է ընդունվել:
Կամո Խաչիկյան