«Ռերիխ և Այվազովսկի՝ կենդանացած կտավներ» բազմատեսարանային ցուցահանդես
Международные новостиpeterburg2.ru-ն «Սանկտ Պետերբուրգում բացվել է «Ռերիխ և Այվազովսկի՝ կենդանացած կտավներ» բազմատեսարանային ցուցահանդեսը» վերնագրով հոդվածում գրում է, որ Սանկ Պետերբուրգի Լյումմեր-Հոլլ կրեատիվ տարածքում ցուցադրվում է «ՌերիխԱյվազովսկի՝ կենդանացած կտավներ» բազմատեսարանային ցուցահանդեսը։
Դա Ռուսաստանի ամենամասշտաբային բազմատեսարանային ցուցահանդեսն է, որը դիտորդին հաղորդում է լեռնային արշավների և ծովամարտերի աներևակայելի էներգետիկան։
Ցուցահանդեսում ներկայացված են Նիկոլայ Ռերիխի՝ Ռուսաստանի թանգարաններից վերցված ավելի քան 300 և Իվան Այվազովսկու՝ Ռուսաստանի և Հայաստանի թանգարաններից վերցված ավելի քան 200 ps-3D ֆորմատի վերածված աշխատանքները, ինչը թույլ է տալիս դիտողներին իրենց զգալ պատկերների ներսում։
Հզոր լազերային պրոյեկտորները, որոնք լրացված են 20 կՎտ ծավալային ձայնային ուղեկցությամբ, մարդկանց տեղափոխում են Սանկտ Պետերբուրգից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող՝ 3 000 կիլոմետր բարձրության վրա գտնվող Հնդկաստան և Ալթայ, ապա ծովի մակերևույթ՝ Սևծովյա շրջան։
Կամո Խաչիկյան