Տավուշում Բելառուսի 27-ամյա քաղաքացին մանկական տակդիրներով բարձված բեռնատարով շրջվել է. կա վիրավոր (ֆոտո)
ОбществоՏավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 27-ամյա Կորզան Վլադիսլավը իր վարած Iveko մակնիշի AI 5149-4 համարանիշի բեռնատարով Ջուջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դեռեւս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է եւ բախվել երկաթե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մանկական տակդիրներով եւ ամբողջովին թափվել է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նույնպես Բելառուսի Հանրապետության քաղաքացի է։
Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի Ճանշինը կատարել է ճանապարհը ձնից ու մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։
.jpg)