Կիպրոսը Ֆրանսիայի հետ հարյուր միլիոնավոր եվրոյի զենքի պայմանագիր է կնքել
Международные новостиԿիպրոսի կառավարությունը Ֆրանսիայի հետ զենքի պայմանագիր է կնքել, որի արժեքը 240 մլն եվրո է կազմում, հայտնում է Comments-ը։
Ինչպես հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարարը, գործարքի ազգային անվտանգության հետ կապված առանձնահատկությունների պատճառով պայմանագրի մանրամասները եւ լրացուցիչ նրբերանգները գերատեսչությունը դեռեւս չի հրապարակի։ Սրա հետ մեկտեղ, ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ ֆրանսիական ընկերությունը Կիպրոսին «երկիր-օդ» դասի հրթիռներ եւ հականավային «Էկզոսեթ» հրթիռներ կմատակարարի։
։ Ֆրանսիական իշխանությունները մինչ այժմ ՌԾՈՒ «Շառլ դե Գոլ» նավը պահում են կիպրական ափերի մոտ։