2019 թվականին տնտեսական աճը մոտ 8 տոկոս է կազմել. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Экономика2019 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է մոտ 8 տոկոս, իսկ ներմուծման աճը կազմել է 9 տոկոս: Այս մասին այսօր` փետրվարի 10-ին, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ըստ նրա` Հայաստանի իշխանությունները մտադիր են քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի: «Այսօր Հայաստանում ստեղծվում են բոլոր պայմանները շահութաբեր բիզնես վարելու համար, և երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, որը 183 միլիոնանոց շուկա ունի, լուրջ հնարավորություններ է բացում օտարերկրյա ներդրողների համար», - շեշտեց նա:
Նախարարը նշեց, որ տնտեսական ցուցանիշները, ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ոլորտում, երկու երկրների միջև ներկայումս բարձր չեն: «Մենք կազմակերպել ենք այս գործարար համաժողովը, որպեսզի Հայաստանի և Հորդանանի մասնավոր հատվածի ներկայացուցիչները սերտ համագործակցություն հաստատեն: Հորդանանցի գործարարներին հատկապես հետաքրքրում է գյուղատնտեսությունը, նրանք համագործակցության հեռանկարներ են տեսնում զբոսաշրջության ոլորտում, թեթև արդյունաբերության մեջ` հատկապես հագուստի արտադրության, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորություններ», - եզրափակեց Խաչատրյանը: