Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Բավարարվել է զինվորի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող 2 սպաներին արդարացնելու դեմ դատախազի վճռաբեկ բողոքը

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017թ. մայիսի 25-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ ՀՀ զինվորական դատախազ Վ. Հարությունյանի վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Վերջինս կարող է էական նշանակություն ունենալ նշված հանցակազմով քննվող գործերում արարքների որակման նոր քրեաիրավական պրակտիկայի ձևավորման համար և լուրջ զսպող գործոն հանդիսանալ հրամանատարների կողմից իրենց պարտականությունների կատարման բերումով ենթակաների նկատմամբ բռնություն գործադրելուց զերծ մնալու առումով:

Նախաքննության մարմնի՝ 2017թ. հուլիսի 18-ի որոշումներով Ա. Օ.-ին և Ա. Ա.-ին նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը 2017թ. նոյեմբերի 24-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատարի պաշտոնակատար, ավագ սերժանտ Ա. Ա.-ն 2016թ. նոյեմբերին` քննությամբ չպարզված օրը, ժամը 06:50-ին, զորամասի շարահրապարակում, ֆիզպատրաստության ժամանակ շարքից ուշանալու պատճառով բռնություն է գործադրել պարտադիր ժամկետային մի զինծառայողի նկատմամբ` ձեռքով հարվածելով վերջինիս պարանոցին:

Իսկ նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Ա. Օ.-ն 2016թ. նոյեմբերին, քննությամբ չպարզված օրը, ժամը 08:00-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում շարային ստուգատեսի ժամանակ զինվորական համազգեստի կրման կանոնները խախտելու և ոչ պատշաճ արտաքին տեսք ունենալու պատճառով բռնություն է գործադրել վերոնշյալ պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ` ոտքով հարվածելով վերջինիս ոտքին:

Առաջին ատյանի դատարանը, գործն ըստ էության քննության առնելով, կայացրել էր հանցակազմի բացակայության հիմքով առաջադրված մեղադրանքում նշված երկու անձանց անմեղ  ճանաչելու և արդարացնելու որոշում: Դատարանն այդ որոշումը պատճառաբանել էր նրանով, որ ամբաստանյալների արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմն առկա չէ: Ըստ դատարանի՝ թեև ամբաստանյալների գործողությունները ձևականորեն պարունակում են նշված հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, սակայն նվազ կարևորության պատճառով դրանք հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում:

Այս որոշման դեմ ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազության կողմից տարվել էր վերաքննիչ բողոք: Սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բողոքը մերժել և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը օրինական ուժի մեջ էր թողել նույն հիմնավորումներով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հարությունյանը Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ:

Ներկայացված բողոքով ՀՀ զինվորական դատախազը վիճարկել էր այն, որ Ա. Օ.-ն և Ա. Ա.-ն, իրենց ենթակա անձնակազմին, որպես պետ, օրինակ ծառայելու, վերջինիս մոտ զինվորական պարտքի գիտակցում սերմանելու փոխարեն, գերադասել են բռնություն կիրառել` իրական հնարավորություն ունենալով կարգազանց զինծառայողի նկատմամբ ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքով նախատեսված կարգով կիրառել կարգապահական տույժ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումների և «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներ լույսի ներքո փաստվել է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայողների, հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Բացի այդ՝ փաստվել է նաև, որ ստորադաս դատարանները Ա. Օ.-ի և Ա. Ա.-ի կատարած արարքները նվազ կարևոր դիտելիս հաշվի չեն առել, որ վերջիններիս արարքներում առկա է հանցակազմը որակյալ դարձնող հանգամանք:

Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը կայացված որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանը որոշմամբ  արձանագրել է, որ նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չներկայացնելու հիմնավորմամբ սպաների գործողությունները հանցագործություն չհամարելու ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պետը, պատասխանատու լինելով զինվորական կարգապահության, զինվորական քաղաքավարության կանոնները պահպանելու, ինչպես նաև ենթակաների շրջանում պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտ ձևավորելու համար, պարտավոր է իր պարտականությունները կատարելիս առաջնորդվել միայն օրենքներով և զինվորական կանոնագրքերի պահանջներով:

«Անթույլատրելի է վերոնշյալ նպատակներին հասնելու համար ստորադասի նկատմամբ բռնության կամ դրա սպառնալիքի գործադրումը` նույնիսկ եթե դա կատարվել է վերջինին կարգի հրավիրելու նպատակով: Զինվորական ծառայության ընթացքում բռնությամբ զուգորդված արարքներն ինքնին հանրային բարձր վտանգավորություն են ներկայացնում, քանի որ խարխլում են զինվորական ենթակայության սահմանված կարգը, ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտը, բացի այդ երբեմն կարող են ավելի ծանր հետևանքների հանգեցնել»,-նշել է ՀՀ վճռաբեկ դատարանը՝ հավելելով նաև, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ հանցավոր արարքներից մեկը կատարվել է այլ զինծառայողների ներկայությամբ` զորամասի շարահրապարակում շարային ստուգատեսի ժամանակ, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը»,-նշված է դտախազության հաղորդագրությունում:

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти