Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Բանակում հանցագործությունները նվազել են 18.5%-ով. ՀՀ զինվորական դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր՝ փետրվարի 11-ին, անցկացված խորհրդակցության ընթացքում, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ամփոփվել են 2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, զինված ուժերում հանցավորության  դեմ անցագործության դեպքերով իրականացվող քննությունների էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքները:, հայտնում են Հհ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է 2019թ. ԶՈՒ-երում հանցավորության դեմ պայքարի հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում զինված ուժերում արձանագրվել է 929 հանցագործության դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ն` այլ ընդհանուր բնույթի։ 2018թ. համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների նվազում 18.5%-ով: Ծանր հանցագործությունները նվազել են 8,3%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 27,9%-ով: Ընդհանուր առմամբ նվազում է արձանագրվել ԶՈՒ-երին բնորոշ հանցագործությունների բոլոր հիմնական տեսակներով՝ բացի հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական   տեխնիկայի   օգտագործման   կարգի   դեմ    ուղղված հանցագործություններից: Ընդ որում՝ զինված ուժերում կատարված հանցագործությունների բացահայտման ցոցւանիշները եղել են բարձր՝ մնալով 97%-ի սահմաններում: 

Թեև Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել զինվորական դատախազության դատախազների կողմից հանցագործություններին նպաստող գործոնների վերացմանն ուղղված միջնորդագրերով պատկան պետական օղակներին դիմելու նախաձեռնողականության առթիվ, սակայն նշել է, որ դրանք պետք է առավել ինտենսիվ դարձնել՝ զուգահեռաբար հետևողականություն ցուցաբերելով դրանցում նշված խնդիրների վերացման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկմանուղղությամբ:  Ըստ վերլուծությունների՝ արձանագրվում են դեպքեր, երբ  հանցագործությունները հետևանք են սպայական անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների ու այլ իրավախախտումների, ինչպիսիք են զինծառայողների նկատմամբ համածառայակիցների, կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից դրսևորվող ոչ կանոնագրքային վարքագծի տարաբնույթ դրսևորումները: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ սպայակազմի վարքագծի փոփոխության ուղղությամբ միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը: Այս իմաստով հատկանշական է, որ զգալիորեն՝ 33,1 %-ով կամ 87 դեպքով նվազել է հանցավորության մակարդակը սպաների շրջանում: Եթե 2018թ. ընթացքում արձանագրվել է սպաների կողմից կատարված հանցագործությունների 263 դեպք, ապա 2019թ․դրանց թիվը կազմել է՝ 176:

Արթուր Դավթյանը նշել է նաև, որ ՀՀ ՊՆ-ի հետ գործակցության հիմնական ուղղություններից է զորամասերում տարաբնույթ հանացագործությունների կանխման և բացահայտման հարցում ԶՈՒ այս ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի շահագրգռության բարձրացման գործուն մեխանիզմների ներդրումը: Այդ շրջանակներում, ըստ գլխավոր դատախազի, էական է, որպեսզի հանցագործությունների կանխման և բացահայտման ցուցանիշները որպես դրական գործոն դիտարկվեն զորամասերի ղեկավարների աշխատանքի գնահատման հարցում:  Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է, որ շարունակվում է նաև դրական դինամիկան ինչպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այնպես էլ ԶՈւ-երում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառունթների իրականացման ոլորտներում: Մասնավորապես, եթե  2018 ընթացքում վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 291 քրեական գործ, ապա 2019թ. ընթացքում՝ 296:   2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 404 ուսումնասիրություն, որոնց արդյունքում ՀՀ զինվորական դատախազության ստորաբաժանումների կողմից արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12մլրդ ՀՀ դրամ  վնաս, ինչը շուրջ 6 անգամ գերազանցում է 2018թ. ցուցանիշը: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է մոտ 1.3 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը կրկնակի ավելի է 2018թ. արդյունքներից:  2019թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարաններ է ուղարկվել զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 503 քրեական գործ՝ 752 անձի վերաբերյալ: 306 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է դատավճռի կայացմամբ, որոնցով դատապարտվել  է 416 անձ:

Մեղադրանքի պաշտպանության դատախազական գործառույթի կիրառման արդյունավետության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է, որպեսզի հատկապես մահվան ելքով քրեական գործերի դատական քննության փուլում ղեկավար դատախազներն անմիջականորեն ներգրավվեն մեղադրանքի պաշտպանության գործընթացում: Բացի այդ,  Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել բավարար ապացույցների համակցության առկայության դեպքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ հնարավորինս շուտ ուղարկել դատարան՝ ոչ միայն համաչափ պատժի անխուսափելիության ապահովման սկզբունքից ելնելով, այլ նաև հաշվի առնելով ինքնին դատական քննությունների նշանակությունը հանցագործությունների կանխարգելման առումով: Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների վերացման մեխանիզմների, զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հմտրությունների բարձրացման հարցերում ՀՀ դատախազության և ՀՀ ՊՆ-ի համագործակցության հեռանկարների շուրջ:

ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ պաշտպանության նախարարը բարձր են գնահատել դրված խնդիրների համատեքստում երկու գերատեսչությունների գործակցության մակարդակը:

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти