Մեծ Բրիտանիայում նոր տեսակի կորոնավիրուսով 8 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից
Международные новостиՄեծ Բրիտանիայում հիվանդանոցից դուրս են գրվել նոր տեսակի կորոնավիրուսով վարակված 9 անձանցից 8-ը, հաղորդում է Sky News-ը՝ հղում տալով երկրի Առողջապահության ազգային համակարգի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ պացիենտներին թույլատրել են հիվանդանոցի տարածքից դուրս գալ այն բանից հետո, երբ կրկնակի թեստը ցույց է տվել հիվանդության բացակայություն:
Բացի դա, հաղորդվում է, որ ևս 94 բրիտանացիների համար, որոնք տարհանվել էին Չինաստանից, կարանտինի ժամկետը լրացել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 56.2 հազարը, գրանցվել է մահվան 139 նոր դեպք: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության շրջանային կոմիտեն:
Նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ընդհանուր թվով 1596 մարդ:
Տարածաշրջանում հիվանդների թիվը մեկ օրում մեծացել է 1843-ով: Մեկ օրվա ընթացքում գրանցվել է բուժման 849 դեպք, հիվանդանոցից ընդհանուր առմամբ դուրս է գրվել 5623 մարդ: