Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ
Международные новостиԿիրակի 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում՝ Քեշմ կղզում, հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ հղում կատարելով Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի Իրանի սեյսմոլոգիական կենտրոնին:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16.00-ին Քեշմ կղզու Լաֆտ քաղաքում: Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կիլոմետր խորության տակ:
Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվել: