Կիեւում ձերբակալվել է «Անիսիմ» կեղծանվամբ քրեական հեղինակությունը
Международные новостиԱյսօր՝ փետրվարի 16-ին, Կիեւում հատուկջոկատայինների օգնությամբ ոստիկաններն անցկացրել են հատուկ գործողություններ ուկրաինական իրավապահների կողմից վեց տարի շարունակ հետախուզվող մարդուն ձերբակալելու ուղղությամբ, հաղորդում է 112.ua-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությանը։
«1975 թվականին ծնված տղամարդը կասկածվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ, որը զբաղվել է ձեռնարկատերերից միջոցներ շորթելով, ինչպես նաեւ դրա գործունեությունը թաքցնելու մեջ։ Ձերբակալվածը նաեւ կասկածվում է զենքի անօրինական պահման եւ վերամշակման, հանցավոր խմբերի միջեւ հանդիպումներ կազմակերպելու եւ նրանց գործունեությունը համակարգելու մեջ, որոնց մասնակիցները կատարել են ծանր հանցանքներ»,-պատմել են ոստիկանությունում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվածը հայտնի քրեական հեղինակություն Եվգենի Անիսիմովն է «Անիսիմ» մականունով, որը նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք Զապորոժյեում այսպես կոչված «հսկող» էր։ Այդ տեղեկատվությունը հաստատել է նաեւ ուկրաինացի գործարար Եվգենի Չերնյակը, որը 2010 թվականին տուժել է «Անիսիմի» գործողությունների հետեւանքով։