Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
Международные новостиՓետրվարի 22-ի առավոտյան Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել:
Ըստ haqqin.az-ի՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Շեմախի շրջանի տարածքում` Գոբուստանի սեյսմոլոգիական կայանից 32 կմ դեպի հարավ-արեւմուտք: Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 07:05-ին: Երկրաշարժի կենտրոնը գտնվում էր 4 կմ խորության վրա: