Թուրքիան փակում է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի բռնկման պատճառով. ԶԼՄ-ներ
Международные новостиԹուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթի Կոջան հայտարարել է, որ Իրանի հետ սահմանը կփակվի ԻԻՀ-ում գրանցված կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ տեղական ժամանակով 20:00-ից կդադարեցվեն նաեւ իրանական ավիաչվերթները, իսկ ճանապարհներն ու երկաթուղային հաղորդակցումը կփակվի ավելի վաղ:
Ուրբաթ Թուրքիան սկսել էր անցկացնել Իրանից ժամանած քաղաքացիների բժշկական ստուգում:
Առողջապահության նախարարի խոսքով՝ արդյունավետ միջոցների շնորհիվ նրանց հաջողվել է կանխարգելել վիրուսի ներթափանցումը երկրում, սակայն, այդուհանդերձ, Իրանից տագնապալի լուրերը մտահոգել են Թուրքիային: