Ամերիկացիների մեծ մասը վստահ է, որ Թրամփը կրկին նախագահ կլինի
Международные новостиԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի համար թեկնածուների ընտրությունը կրկին սկանդալ է առաջացրել, այս անգամ՝ Նեւադա նահանգում:
Ձայների 50 տոկոս հաշվարկից հետո տարաձայնություններ են սկսվել: Թեկնածուների մեկը՝ Փիթ Բութիջիչը կոչ է արել անհապաղ պարզել, թե ինչպես են բաշխվել ձայները, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
Ավելի վաղ ձայների հաշվարկի հետ կապված սկանդալ է առաջացել Այովա նահանգում:
Միեւնույն ժամանակ, ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ Թրամփը կրկին նախագահ կլինի: Տվյած հարցումն անցկացրել է CBS հեռուստաալիքը: Ընդ որում, նրա հաղթանակին հավատում է հանրապետականների ավելի քան 90 տոկոսը: