Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար
ЭкономикаԱմերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը, հանդես է գալիս հերթական առաջարկով: Սկսած սույն թվականի փետրվարի 24-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն ՀՀ դրամ օնլայն հաստատումով վարկ/օվերդրաֆտ:
Վարկը նախատեսված է հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է համարվում ընկերության` նախորդող 12 ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված և միայն ՀՀ հարկային մարմիններին վճարված հարկերի հանրագումարի 20%-ը` առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ սահմանափակումով:
Տեղեկացնենք, որ ընկերությունները կարող են օգտվել Ամերիաբանկի օնլայն վարկավորման բոլոր առավելություններից.
1. Վարկի համար օնլայն դիմելու հնարավորություն,
2. Անհրաժեշտ փաստաթղթերն օնլայն կցելու և վարկային հայտի ընթացքին օնլայն հետևելու հնարավորություն,
3. Վարկի հաստատում օնլայն դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում,
4. Առանց վաղաժամկետ մարման տուգանքի:
Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://sme.ameriabank.am/1000-taxpayers
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.amկայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: