Վրաստանում ևս երկու անձ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով
Международные новостиՎրաց-ադրբեջանական սահմանից Վրաստանի երկու քաղաքացի է հոսպիտալացվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:
Երկու քաղաքացու մոտ էլ նկատվել է բարձր ջերմություն: Այս պահին տղմարդիկ գտնվում են բժշկական հսկողության տակ: Նրանք կորոնավիրուսի թեստ կանցնեն:
Այլ մանրամասներ չեն նշվում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը: Այս մասին հայտնել է Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Նախարարը նշել է, որ հիվանդը Վրաստանի քաղաքացի է, որը փետրվարի 25-ին է ժամանել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով: