Վահե Հակոբյանի հրաժարականի լուրը հաստատվեց
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, իր դիմումի համաձայն, վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Ավելի վաղ նրա հրաժարականի մասին լուրերը ակտիվորեն շրջանառվում էին դեռ առավոտից: Սակայն Ջրային տնտեսության կոմիտեի մամուլի խոսնակ Աննա Մուրադյանը մինչեւ աշխատանքային օրվա ավարտը դրանք ոչ հաստատում, ոչ հերքում էր՝ հավելելով, որ Վահե Հակոբյանը աշխատավայրում է, հանդիպումների մեջ, հնարավորություն չկա նրանից որեւէ բան ճշտելու:
Սյունիքի նախկին մարզպետի պաշտոնանկության մասին տեղյակ էին նրա մտերիմները: