Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1000-ից
Международные новостиԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը բռնկումից հետո հասել է 1049-ի, 29 մարդ մահացել է։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եւս մի քանի մարդ է մահացել։ Այսպիսով, ընդհանուր թիվը կազմում է 29։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1049-ի, նրանցից ավելի քան 100-ը, այսինքն 10 տոկոսը, գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- ասել է նա։
Ավելի վաղ տեղեկացվում էր 821 վարակվածի եւ 17 զոհի մասին։