Իրանում փորձել են այրել հիվանդանոցը, որում եղել են կորոնավիրուսով հիվանդներ. (Տեսանյութ)
LifestyleԻրանի Բենդեր Աբբաս քաղաքում տեղի բնակիչները փորձել են այրել հիվանդանոցը, որտեղ, ենթադրաբար, բերել են մի քանի մարդու, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Փետրվարի 29-ին տեղի ունեցածի տեսանյութը Iran International հեռուստաալիքը հրապարակել է Twitter-ի իր էջում:
![]()
Կադրերում երեւում է, թե ինչպես է ցանկապատի հետեւում այրվում բուժհաստատության շենքերից մեկը: Որոշ ժամանակ անց հրդեհը մարվել է:
Iran International-ի տվյալներով ՝ տեղի բնակիչների դժգոհությունը նրա համար է, որ Կումա քաղաքից տեղական հիվանդանոց են տեղափոխել տասը մարդու, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Սակայն, ինչպես հեռուստաալիքին հայտնել է Հորմոզղանի բժշկական համալսարանի ներկայացուցիչ Ֆաթիմա Նորուզյանը, Բենդեր-Աբբաս նոր հիվանդների տեղափոխման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը: